Հայապահպանության թեմայով ուսուցողական միջոցառում Գյումրիում

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ մայիսի 19-ին Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած՝ հայրենասիրական  և ուսուցողական «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ համադպրոցական հետաքրքիր միջոցառում, որի նպատակն էր արժևորել արվեստն՝ իբրև հայապահպանության, համահայկական հոգևոր հայրենիքի գոյության զորեղ կռվան:
Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին Տ. Չուխաջյանին, ով հայկական օպերայի և կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Մեծանուն երաժիշտը սերտորեն համագործակցելէ Պոլսի «Արևելյան թատրոն»-ի հետ: Գրել է երաժշտություն՝ Պ. Դուրյանի «Վարդ և շուշան» թատերգության համար:
Միջոցառման շրջանակներում առանձնակի արժևորվեց Հովհաննես  Այվազովսկու արվեստը, ով, հանճարեղ ծովանկարիչ
լինելուց բացի, նաև մեծ հայրենասեր էր:«Իններորդ ալիք» աշխարհահռչակ կտավը ներկայացվեց որպես նկարչի հոգու ապրումների բարձրակետ:
Սփյուռքում ճերմակ ջարդի դեմ պայքարում հնչեղ է Վ. Թեքեյանի քնարը. աշակերտները մեծ ոգևորությամբ  ներկայացրեցին Թեքեյանի բանաստեղծությունները:
Միջոցառման վերջում  մասնակիցները դիտեցին  Այվազովսկու կտավները, լսեցին հատվածներ Տ. Չուխաջյանի օպերետից, որի հիման վրա նկարահանվել է «Կարինե» ֆիլմը:

23 45

Scroll Up