Լռության երթ Վարշավայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

2017 թվականի ապրիլի 24-ին Լեհաստանի տարբեր քաղաքներում գործող հայկական կազմակերպությունները՝ Հայ-լեհական հասարակական կոմիտեն, Հայկական հիմնադրամը, Լեհ-հայկական հիմնադրամը, Հայկական կոնգրեսը, Լոձ քաղաքի հայկական ասոցիացիան, Էլբլոնգ քաղաքի հայկական ասոցիացիան, «Մուսա Լեռ» հայկական մշակութային կենտրոնը,Պլոցկ քաղաքի հայկական համայնքը, Շլոնսկ քաղաքի հայկական ասոցացիան, Վարշավայում կազմակերպեցին ամենամյա Լռության երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ երթի բազմաթիվ մասնակիցներ հայկական դրոշներով, ցեղասպանության ենթարկվածերի տանջանքները ներկայացնող ցուցանակներով, մոմերով և ծաղիկներով իրենց քայլերն ուղղեցին դեպի Թուրքական դեսպանատուն։
Լռության երթի իր բացման խոսքը հղեց Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը: Ելույթ ունեցան նաև Հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Մացիեյ Բոհոսևիչը, Պլոցկ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչ Հրաչ Ղադիմյանը և այլ ներկաներ։
Մասնակիցները և ելույթ ունեցողները դատապարտում էին ցեղասպանության ոճրագործներին և պահանջում ցեղասպանության ընդունումը։
Լեհական Առաջին ալիքը, Պոլոնիա, Կիելցե քաղաքի հեռուստաընկերությունները անդրադարձել և մեկնաբանել են Վարշավայում կայացած Լռության երթի մանրամասները։
Հավելենք, որ 2005 թվականին Լեհաստանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Լեհաստանում բնակվում է մոտ 40 հազարից ավելի հայ:
%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b61%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b62%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b63 %d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b64 %d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b65
Scroll Up