Քուվեյթի ազգային վարժարանը գրենական պիտույքներ կնվիրի Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերի աշակերտներին

Արձագանգելով ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական կոչին՝ «Դու՛  ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»՝ Քուվեյթի Ազգային վարժարանն իր զորակցությունն է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած համահայկական շարժմանը:

Քուվեյթի ազգային վարժարանը, զորավիգ կանգնելով Արցախում բնակվող քուրերին և եղբայրներին, 2017 թվականին կկազմակերպի միջոցառումներ, մրցույթներ և նյութական օժանդակության նախաձեռնություններ:

Ինչպես «Հայերն  այսօր»-ին հայտնում են Քուվեյթի ազգային վարժարանի տնօրինությունից, առաջին ձեռնարկը կլինի նյութական օժանդակություն՝ կազմակերպությամբ վարժարանի աշակերտական խորհրդի:

Քուվեյթահայ համայնքի հայ ընտանիքներն իրենց բարոյական և նյութական օժանդակությամբ կմասնակցեն այս նախաձեռնությանը և  գրենական ու կենցաղային պիտույքներ կնվիրեն Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի աշակերտներին:

Դու Հայոց ոստան, իմ բարի Արցախ,

Դու իմ մայր օրրան, անառիկ Արցախ

Քեզ համար միշտ կանք, հավատա դու մեզ

Մենակ չես մնա, քեզ հետ ենք հավերժ՝

 Հավատա դու մեզ, հավատայ…:

1 2 3 4 5 6

Scroll Up