ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն այցելեց Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթըին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրին՝ կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության ծրագրերը, ինչպես նաև նախարարաության հետ սերտ համագործակցությունը:

Նախարարն անդրադարձավ նաև սիրիահայերի զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հանգամանորեն ներկայացրեց տարվա ընթացքում կատարած աշխատանքը, համոզվածություն հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի: Նա կարևորեց միջազգային ասպարեզներում սիրիահայերի խնդիրների պատշաճ ներկայացումը՝ հանրության ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար:

Scroll Up