Հրանուշ Հակոբյանը Լիբանանում այցելել է Հայկական ավանդական սուրբծննդյան տոնավաճառ. լուսանկարներ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/նախարար-3.jpg)
Դեկտեմբերի 10-13-ը աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ այցելել է ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոն՝ ՀԲԸՄ տիկնանց հանձնախմբի կողմից իրականացվող Հայկական ավանդական սուրբծննդյան ցուցահանդես-տոնավաճառ:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ տոնավաճառում, որի բացումը կատարվել էր դեկտեմբերի 9-ին, ցուցադրված էին հայկական ավանդական ձեռարվեստի, կերպարվեստի նմուշներ, ուտեստներ, անուշեղեն, Ամանորի զարդարանք, կանացի զարդեր և տոնը խորհրդանշող այլ պարագաներ: