ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Փարիզում հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս ռեգիոնի շրջանային խորհրդի հրավերով մասնակցել է աշխատանքային նախաճաշի, որին ներկա է եղել  շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, փոխնախագահ  Պատրիկ Կարամը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Մուրադ Փափազյանը և  Արա Թորանյանը: Քննարկվել են Իլ դը Ֆրանս շրջանի կողմից հայ համայնքի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը, շրջանի կողմից Փարիզում հայկական մշակույթի օրերի կազմակերպման հնարավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Սփյուռքի նախարարն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Պատրիկ Կարամը նաև Արևելքի վտանգված քրիստոնյաների համակարգող խորհրդի նախագահն է, ուստի քննարկվել են նաև Սիրիայում և Իրաքում հայ համայնքներում առկա մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում Վալերի Պեկրեսն առաջարկել է սերտացնել համագործակցությունն իրենց տարածաշրջանի և Հայաստանի միջև:

arton134831-480x324

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ նույն օրը երեկոյան Հրանուշ Հակոբյանը մասնակցել է  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) կազմակերպած հավաք-քննարկմանը, որի ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հրանուշ Հակոբյանին: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը՝ կոչ անելով մշտապես զորավիգ լինել Արցախի ժողովրդին և նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպմանը ներկա ֆրանսահայերին հորդորել է նաև առնվազն երեք տարին մեկ անգամ այցելել Հայաստան ու հանգիստը Հայրենիքում կազմակերպել:

20161128_143039_copie

Scroll Up