ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ դատավոր Արիս Պապիկյանին

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հանրաճանաչ իրավաբան, Կանադայի ներգաղթի և քաղաքացիության հարցերով դատավոր Արիս Պապիկյանին:

 Ողջունելով հյուրին՝ նախարարն ասաց. «Մենք հպարտ ենք, որ Կանադայում Ձեզ նման հայրենակից ունենք: Հասկանում ենք, թե ինչ դժվար է օտար երկրում հասնել նման դիրքի և երախտապարտ ենք, որ Դուք Ձեր ամբողջ կյանքը, ուժն ու եռանդը նվիրել եք հայությանը, հայապահպանությանը և Ձեր մասնագիտական գործունեությամբ նպաստում եք Հայաստանի հեղինակության բարձրացմանն արտերկրում»:

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար, Արիս Պապիկյանը նախարարին ներկայացրեց վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կանադահայ համայնքի և Կանադայի իշխանությունների քայլերին, պատմեց իրենց նոր նախաձեռնությունների մասին, շեշտելով, որ ուշադրության կենտրոնում են հատկապես երիտասարդ սերնդի հետ տարվող նպատակային ծրագրերը:

 Երկուստեք գոհունակությամբ նշվեց հայ ժողովրդի  և Հայաստանի հանդեպ Կանադայի կառավարության ունեցած ջերմ, բարեկամական վերաբերմունքի մասին  և ընդգծվեց , որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել նաև տնտեսական, կրթական, զբոսաշրջության և այլ ոլորտներում հայ-կանադական համագործակցությունը  զարգացնելու ուղղությամբ:

 Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցությանը մատուցած  նշանակալի ավանդի,  ինչպես նաև Կանադայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման  և դատապարտման գործում ունեցած մեծ ներդրման համար Արիս Պապիկյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:

k2k3 k4 k6

Scroll Up