Բրյուսելում կներկայացվեն Արցախի մշակույթը, արտադրանքը, զբոսաշրջային հնարավորությունները

Բրյուսելում նոյեմբերի 16-19-ը կանցկացվեն Արցախի օրեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության ուպատասխանատ Պետո Դեմիրճյանը, այդ օրերին բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:

«Նախ նախատեսված են քաղաքական հանդիպումներ տեղի պատգամավորների, այլ պատասխանատու անձանց հետ: Հանդիպումներ կլինեն քաղաքագետների, դիվանագետների, ակադեմիկոսների հետ: Կներկայացվեն ղարաբաղյան վերջին զարգացումները, Արցախի 25-ամյա անցած ուղին, պետականաշինությունը»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Քաղաքականից բացի, նախատեսված են մշակութային միջոցառումներ, կներկայացվեն Արցախի տուրիզմի հնարավորությունները, ինչպես նաև արցախյան արտադրատեսակները: «Տնտեսական տեսանկյունից երկու մեծ, կարևոր նախաձեռնություններ կան: Առաջինը Արցախի տուրիզմի ցուցահանդեսն է, երբ Բրյուսելի ճամփորդական գրասենյակներին կներկայացվեն հանրապետության զբոսաշրջային հնարավորությունները: Արցախը տուրիզմի համար ներկայացվելու է որպես այլընտրանքային վայր`լեռնագնացություն, հովիտներ, բնություն և այլն»,-նշեց Պետո Դեﬕրճյանը: Բրյուսելում անցկացվող Արցախի օրերի շրջանակում կցուցադրվեն ղարաբաղյան խմիչքներ, անուշեղեն, գորգեր: Պետո Դեմիրճյանն ընդգծեց, որ այս միջոցառումը տարիներ առաջ սկսած գործի շարունակությունն է: Այս անգամ Բելգիայում Արցախի օրերն անցկացվում են մեծ շուքով:

«Այս միջոցառումների շրջանակում Արցախը ներկայացվելու է ոչ կոնֆլիկտի լույսի ներքո, ի վերջո Արցախը միայն պատերազմ չէ, այնտեղ կան մարդիկ, որոնք կառուցում են իրենց երկիրը, ունեն իրենց մշակույթը, սովորույթները, տուրիզմը: Ահա նպատակն է բացահայտել այդ աﬔնը: Դրան հասնելու համար պետք է խոսել Արցախի այլ կողմերի մասին ևս: Այնպես որ, կարծում ենք` այս միջոցառումները եվրոպացիներին հնարավորություն կտան իրազեկված լինել Արցախի մասին»,-հավելեց Պետո Դեմիրճյանը:

Scroll Up