Հալեպում ներկայումս խաղաղ է, բոլոր դպրոցներն աշխատում են

Հենց նոր ՀՀ սփյուռքի նախարարությունը լուր ստացավ Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր պարոն Ժիրայր Ռեիսյանից, որը հայտնեց, որ Հալեպում ներկայումս խաղաղ է, բոլոր դպրոցները աշխատում են, ռմբակոծությունները դադարել են, չնայած մթնոլորտում դեռ լարվածությունը պահպանվում է:

Հ.Գ. Պարոն Ռեիսյանը հայտնեց, որ ընկերների հետ տվյալ պահին սուրճ է խմում:

Հայտնում ենք նաև, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը, ոչ թե նոր է սկսել համակարգել սիրիահայերի հետ տարվող աշխատանքները, այլ դրանք 2012 թվականից ակտիվորեն իրականացվում են: Նախորդ տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից Հայաստան տեղափոխված սիրիացի փախստականներին ցուցաբերված աջակցությունը և վերջիններիս մոտ առկա հիմնախնդիրների լուծման նպատակով իրականացված աշխատանքները ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում ճանաչվել են օրինակելի:

Scroll Up