Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերը մինչ օրս պահանջված են. Ամատունի Վիրաբյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Ամատունի-Վիրաբյան.jpg)
Ամենակարեւոր եւ թվայնացման ենթակա փաստաթղթերը Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերն են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա նշել է, որ այդ փաստաթղթերը մինչ օրս պահանջված են: «Մենք սկսում ենք այն փաստաթղթերի թվայնացումը, որոնց պահանջարկն ավելի մեծ է: Այսօրվա դրությամբ դրանք այն փաստաթղթերն են, որոնք կապված են մարդկանց հետ, այսինքն՝ նրանց ծննդյան, ամուսնության, մահվան ժամանակագրության հետ՝ ընտանիքի տոհմաբանությունը կազմելու նպատակով»,- ասել է Ամատունի Վիրաբյանը:
Վիրաբյանի խոսքով՝ ամենակարեւոր փաստաթղթերը Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերն են, որոնք մինչ օրս պահանջված են: Ամատունի Վիրաբյանը հայտնել է, որ վերջերս Գերմանիայից նկարահանող խումբ էր եկել, որը Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ֆիլմ նկարելու մտադրություն ունի: