Թուրքիան Հայոց ցեղասպանության հետ կապված գրոհ է սկսել ԱՄՆ-ի դեմ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան գրոհ է սկսել է ԱՄՆ-ի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական turkishny.com լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունում այդ նպատակով հատուկ խումբ է ստեղծվել,
որի ղեկավար է նշանակվել վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը: Խումբը պետք է ակադեմիական եւ քաղաքական դաշտում հակագործողություն ծավալի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հայկական սփյուռքի աշխատանքների դեմ: Թուրքական կառավարությանն առընթեր այդ մարմինը ծրագրում է ամբողջ աշխարհում 1915 թ. վերաբերյալ «Ինչ է եղել իրականում» թեմայով հանրային քննարկումներ, գիտաժողովներ եւ հանդիպումներ անցկացնել: