Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Առևտրային ցանցի գործադիր խորհրդի նախագահ պարոն Ալեք Բաղդասարյանին

2016թ. օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Առևտրային ցանցի գործադիր խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանին:

 Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Ալեք Բաղդասարյանի հայանպաստ գործունեությունը, բարձր գնահատեց վերջին տարիներին նրա իրականացրած աշխատանքները, որտեղ անդրադարձ եղավ նաև Շուշիում օգոստոսի 1-5-ը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ալեք Բաղդասարյանի հովանավորությամբ կազմակերպված Ասմունքի համահայկական 5-րդ փառատոնին:

 Ալեք Բաղդասարյանը շնորհակալություն հայտենց և իր գոհունակությունը նախարարին և նախարարությանը միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար: Երկուստեք կարևորվեց հաջորդ տարվա փառատոնը նույնպես համատեղ ուժերով կազմակերպելը:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի կողմից համատեղ իրականացվելիք Առևտրային պալատների համահայկական 5-րդ գլխավոր Ասամբլեայի նիստը և ֆորումը Հայաստանում կազմակերպելու հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց արդեն իսկ սկսել և ակտիացնել գալիք տարվա այս կարևոր միջոցառաման նախապատրաստական աշխատանքները:

Scroll Up