Իրենց տպավորություններով են կիսվում «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները. տեսանյութ

Հուլիսի 22-29-ը կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի «Պարարվեստի օրերը», որին մասնակցեց աշխարհի 25 երկրից ժամանած 48 պարախումբ:

10 օր շարունակ Սփյուռքից ժամանած պարախմբերը ելույթներ ունեցան Երևանում, Շիրակի, Լոռիի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաև վարպետության դասեր՝ Սփյուռքից ժամանած պարուսույցների համար:

«Հայերն այսօրը» ներկայացնում է պարախմբերի անդամների կարծիքները հայրենիք կատարած այցի և «Իմ Հայաստան» փառատոնի մասին.

Scroll Up