ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց իրանահայ մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանին

Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանին:

Ողջունելով հյուրին՝  նախարարը կարևորեց Իրանի անուրանալի ներդրումը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործում, բարձր գնահատեց հայ–իրանական բարեկամությունը, որը դարերի պատմություն ունի:  Նախարարն արժևորեց Իրանի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղաքականությունը, շեշտեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերն Իրանում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև՝ ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն:

 Մկրտիչ Թումանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար:

 Քննարկվեցին աշխատանքային և համագործակցության հարցեր:

 Մկրտիչ Թումանյանը 48 տարի դասավանդում է Թեհրանի համալսարաններում, Թավիրիզի համալսարանի պրոֆեսոր է:

 Հանդիսանում է Իրանի և Հայաստանի գիտությունների ակադեմիայի, Իրանական մաթեմատիկական միության գործադիր կոմիտեի անդամ:

Scroll Up