Արիտունցիները մասնակցեցին ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված երթին. լուսանկարներ
Հուլիսի 5-ին արիտունցիները մասնակցեցին «Մենք» երիտասարդական շարժման ջանքերով կազմակերպված երթին։ Ոգեշունչ հայրենասիրական երգերի և եռագույն դրոշների ուղեկցությամբ՝ սփյուռքահայ պատանիները Ազատության հրապարակում միացան հարյուրավոր երիտասարդների քայլերթին։
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հայկական երկու հանրապետությունների եռագույնները հայրենանվեր երիտասարդների ջանքերով Ազատության հրապարակից անցանԵրևանի կենտրոնական մի քանի փողոցներով, ինչն ուշագրավ շրջապտույտ կարելի է համարել, և դարձյալ վերադարձան Ազատության հրապարակ։
Ոգևորությունն աննախադեպ էր ոչ միայն երթի մասնակիցների, այլև՝ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար։