«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այցելեցին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 1033 զորամաս

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի 170-ից ավելի մասնակիցներ այցելեցին ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամաս:
Զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանի ուղեկցությամբ ծրագրի մասնակիցները ծաղիկներ դրեցին ՀՀ ազգային հերոսների և զորամասի զոհված զինծառայողների հուշաքարի մոտ: Սփյուռքահայ երիտասարդները զորամասի Սբ. Մարիամ Աստվածածին նորակառույց մատուռում մոմ վառեցին, ապա ծանոթացան ոստիկանության առօրյային, մասնակից եղան համերգային ծրագրին:
Այցի ավարտին արիտունցիները ճաշեցին զինվորական ճաշարանում:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: