Հռոմի պապի հետ Մերձավոր Արևելքի խաղաղության համար «աղոթող» պատանիները. Աղոթք առ ԱՄԷ

Հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի էկումենիկ արարողությանը կմասնակցեն ԱՄԷ-ում ապրող՝ Մարիա և Քրիստափոր Հաբիբյանները, որոնք իրենց ծննդավայրից բերված մեկ բուռ հողով մասնակիցը կդառնան ալեկոծյալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Հռոմի Պապի հնչեցրած աղոթքին:

Ներկայացնում ենք ԱՄԷ-ում ապրող պատանիների մասին «Հայերն այսօրի» փոքրիկ անդրադարձը:

Մարիա և Քրիստափոր Հաբիբյանները քույր ու եղբայրն են, ապրում են Արաբական Միացյալ Էմիրություններում:
Մարիան և Քրիստափորը տարվա մեծ մասը Լիբանանում են գտնվում, քանի որ 2012 թվականից տեղափոխվել են Լիբանան` ուսում ստանալու համար: Ամառային արձակուրդներին են միայն մայրիկի հետ ԱՄԷ գնում ՝ հայրիկի մոտ, որն այնտեղ փաստաբան է աշխատում:

Այս տարվա ամառը նրանց համար հոգեպարար և հիշարժան դրվագներով լի կդառնա` Մայր Հայրենիքում Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ հանդիպման պատճառով, որի համար հատուկ Հայաստան են այցելել: Հուզմունքը և պատասխանատվությունը մեծ է նաև, որ բոլորի հետ միասնաբար Խաղաղության աղոթք են հղելու առ Աստված:

Նրանք անհամբեր սպասում են, թե երբ են Հռոմի պապին հանդիպելու, որպեսզի նրան Դուբայից բերված հողը նվիրեն:

Մարիա և Քրիստափորը «Հայերն այսօրին» տեղեկացրեցին, որ իրենց նախնիները Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքից են: Նրանք նույնպես Հայոց ցեղասպանության արհավիրքն են ապրել:

Փրկվելով թուրքական կոտորածից՝ Մարիայի և Քրիստափորի մեծ հայրիկը Լիբանան է փախել, որտեղ սկսել է մրգավաճառությամբ զբաղվել, ապա ընտանիք կազմել:

Scroll Up