«Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակիցները ուղևորվեցին Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվեց այցելություն Գանձատուն: Սեպտեմբերի 29-ին Հայ Եկեղեցին նշում էր Ս.Խաչին նվիրված չորս տոներից մեկը` Վարագա Ս. Խաչի տոնը: Այս առիթով բոլոր հայ եկեղեցիներում մատուցվում էր Սուրբ պատարագ: Փառատոնի մասնակիցները ներկա գտնվեցին Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի Պատարագին:
Պատարագից հետո Գևորգյան ճեմարանում փառատոնի մասնակիցները հանդիպեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ:
Հոգևոր կատարումներով ելույթ ունեցան Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայի Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Ադելինա Գրիգորյան), Մոսկվայից ժամանած «Նորահրաշ» երգեցիկ խումբը և «Օվսաննա» երգչախումբը (գեղ. ղեկավար` Ելենա Բեգլարյան), Իրանի Թեհրան քաղաքի Արարատ կազմակերպության «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Արաքս Խաչատրյան), Սիրիայի «Կռունկ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Շահե Քեշիշյան):
Մարիաննա Անանյան