Հալեպում հայկական ծերանոցում գտնվող տարեցներն արդեն երրորդ անգամ են տեղափոխվում

Սիրիայում և Հալեպում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայկական ծերանոցում գտնվող տարեցներն արդեն երրորդ անգամ տեղափոխվում են։ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից հայտնում են,  որ օրերս զինյալ ահաբեկչական խմբավորումները տասնյակ հրթիռներով թիրախ դարձրին Նոր Գյուղի թաղամասերը, այդ թվում և «Վերժին Կյուլպենկյան» ծննդատան թաղամասը, որտեղ գտնվում էին նաև տարեցները։

Մայիսի 27-ին հրթիռակոծման հետևանքով զոհվել է ծերանոցի ծառայողական աշխատակիցներից մեկը, կան նաև վիրավորներ։ Երեկոյան, ապահովության նկատառումներով, հայկական ծերանոցում գտնվող տարեցներին խնամակալության և տնօրինության հսկողության ներքո ժամանակավոր տեղափոխեցին Նոր Գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահ:

Տարեցները երեք տարի առաջ նախ Պոսթան փաշայի ծերանոցից  տեղափոխվել էին Աստուրյան հիվանդանոց՝ զինյալ ահաբեկիչների ներխուժման պատճառով, ապա «Վերժին Կյուլպենկյան» ծննդատուն:

Scroll Up