Տեղի կունենա Իտալիայի 3 քաղաքների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստաթղթի հանձնումը

Մայիսի 26-ին, ժամը 15:40-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Իտալիայի 3 քաղաքների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստաթղթի հանձնումը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Փաստաթուղը թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին կհանձնի Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանը:

Ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է իտալական Չիվիտա Կաստելլանա քաղաքի (Civita Castellana), մայիսի 16-ին՝ Կանոզա քաղաքի (Canosa) և ապրիլի 7-ին Իտալիայի Միրանո նահանգի Մոնատե քաղաքի քաղաքային խորհուրդը: Իտալյիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն է հայտնել տեղական իշխանությունների նահանգային և քաղաքային 107 խորհուրդ:

Ապրիլի 7-ին Իտալիայի Միրանո նահանգի Մոնատե քաղաքում տեղի ունեցած հանդիսության ժամանակ Մոնատեյի քաղաքապետը Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազլյանին հանձնել է քաղաքապետարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը վկայող պաշտոնական փաստաթուղթը:

Scroll Up