Տեղի կունենա «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Մայիսի 29-ին ժամը 16:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերին նվիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Նիստին կմասնակցեն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, այլ գերատեսչությունների նախարարի տեղակալներ և քաղաքապետարանների ու մարզպետարանների ներկայացուցիչներ: