«Պատգամավորների աշխատանքները կենտրոնանալու են Սիրիայի վերականգնման խնդիրների շուրջ». Նորա Արիսյան

Առաջիկա օրերին կայանալու է Սիրիայի խորհրդարանի պատգամավորների երդման արարողությունը: Նախապես հայտնել էինք, որ պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայուհի Նորա Արիսյանը:

 «Հայերն այսօրը» ներկայացնում է պատգամավորի հետ հարցազրույցը:

– Տիկին Արիսյան, շնորհավորում ենք ՁեզԴուք առաջին սիրիահայ կինն եքորը ընտրվում է այդ պաշտոնում:

– Շնորհակալություն: Աննախընթաց երևույթ էր պատգամավոր ընտրվելը, այդ պատճառով պատասխանատվության զգացումներն ավելի են կշռում:

– Ինչպե՞ս որոշեցիքի՞նչը Ձեզ մղեցոր մասնակցեք ընտրություններին:

– Լինելով Արաբ գրողների միության անդամ՝ ներքին կարգով քաջալերական մթնոլորտ ստեղծվեց այնտեղ, շատերը հորդորեցին, որպեսզի թեկնածությունս առաջադրեմ: Եվ կամաց-կամաց ինքս էլ նկատեցի,  որ, իսկապես, իմ ներկայությունը Սիրիայի Խորհրդարանում կարող է Սիրիայում բազմազանության իրողության դրսևորում լինել,  ինչպես նաև՝ Դամասկոսի կնոջ ներկայութան:

– Ո՞րն է լինելու Ձեր ամենառաջին քայլը՝ որպես երեսփոխան:

– Քանի որ Սիրիայում պատերազմ է, ապա, ընդհանրապես, բոլոր պատգամավորների աշխատանքները կենտրոնանալու են Սիրիայի վերականգնման խնդիրների շուրջ, որոնք ընդգրկում են նաև մշակութային, կրթական, սոցիալական և հասարակական ասպարեզներ:

– Ի՞նչ հարցեր եք պահելու Ձեր ուշադրության կենտրոնում:

– Ընտրական արշավի կարգախոս էի ընտրել՝ «Ապաքինվող Սիրիայի համար», որտեղ որպես առաջնահերթություն՝ Սիրիայի վերականգման խնդիրն էր: Սակայն ելնելով իմ մասնագիտությունից, իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու նաև կրթական, մշակութային և կանանց վերաբերող հարցերը:

– Ձեր կարծիքով օրենսդիր դաշտում ի՞նչ դերակատարություն կարող են ունենալ կանայք:

– Սիրիայում կանայք մուտք են գործել ո´չ միայն խորհրդարան, այլև ներկայություն ունեն դատարաններում՝ զբաղեցնելով կարևոր պաշտոններ: Իսկ Խորհրդարանում կանայք զբաղեցնում են մօտ 12 տոկոսը:  Ընտանեկան, կանանց խնդիրներին վերաբերող և այլ հարցեր բարձրաձայնելով՝ նրանք կարող են դերակատարություն ունենալ գործող օրենքները բարելավելու ուղղությամբ:

– Տիկին Արիսյան, հայ պատգամավորներն ինչո՞վ կարող են աջակցել հայ համայնքինհատկապես համայնքի համար այսծանր ժամանակահատվածում:

– Սիրիայի հայ համայնքի անդամները Սիրիայի քաղաքացիներ են, ու նրանք էլ , ինչպես Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի, կրում են պատերազմի հետևանքները: Հետևաբար, առայժմ բոլոր սիրիացիների պահանջները պայմանավորված են պատերազմի հետևանքները վերացման խնդիրներով:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up