Warning: include(/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php): failed to open stream: No such file or directory in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Warning: include(): Failed opening '/home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/advanced-cache.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php54/root/usr/share/pear') in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-settings.php on line 84

Notice: Use of undefined constant ‘get_sidebars’ - assumed '‘get_sidebars’' in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038

Notice: Undefined index: banners125 in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/banners-125.php on line 13

Notice: Undefined index: comments in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/comments.php on line 17

Notice: Undefined index: posts in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/posts.php on line 25

Notice: Undefined index: socialprofiles in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/social-profiles.php on line 16

Notice: Undefined index: tabs in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tabs.php on line 12

Notice: Undefined index: tweets in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/tweets.php on line 17

Notice: Undefined index: infobox in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/widgets/infobox.php on line 18

Notice: Undefined index: custom_js in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 237

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: add_custom_background is deprecated since version 3.4.0! Use add_theme_support( 'custom-background', $args ) instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Notice: Undefined index: custom_css in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 625

Notice: wp_enqueue_script was called incorrectly. Scripts and styles should not be registered or enqueued until the wp_enqueue_scripts, admin_enqueue_scripts, or login_enqueue_scripts hooks. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 3.3.0.) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 4147

Notice: The called constructor method for WP_Widget in LinkableTitleHtmlAndPhpWidget is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerBanners125 is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerComments is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerPosts is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTabs is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerTweets is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerInfoBox is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902

Notice: The called constructor method for WP_Widget in ThematerFacebook is deprecated since version 4.3.0! Use
__construct()
instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3902
«Հայրենիքը նրանում ապրող մարդիկ են և մարդկային հարաբերությունները». Ստեփան Մահշիկյան | Hayern Aysor

«Հայրենիքը նրանում ապրող մարդիկ են և մարդկային հարաբերությունները». Ստեփան Մահշիկյան


Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839

Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների  պատճառով մեր հայրենակիցներից շատերը հանգրվանեցին Հայրենիքում՝  հաստատապես մշտական ապրելու մտադրությամբ, մի  մասն  էլ,  խաղաղության վերականգնումից  հետո, երազում է  վերադառնալ ծննդավայր, տեր կանգնել իր՝ դեռևս կանգուն տանն ու խանութներին, հայկական մշակութային արժեքներին՝ կապը չկտրելով Հայրենիքից:  Այս  և  այլ  հարցերով բազմիցս  զրուցել եմ շատ  սիրիահայերի  հետ, լսել  տարբեր  պատասխաններ, սակայն նրանց բոլորի  զրույցներում գերիշխում  էր սերն՝ առ  Հայրենիք: Նման մի  զրույց էլ  ծավալվեց Ստեփան (Ստիվ)Մահշիկյանի ընտանեկան հարկի  ներքո, որին մասնակից եղավ նաև  նրա  յոթնամյա դուստրը՝ Ստեֆանին:

-Ստեփա՛ն, ե՞րբ եկաք Հայրենիք, ո՞ւմ և ի՞նչ թողեցիք  այնտեղ:

– Հայաստան  եկա 2012-ին,   երբ  պատերազմական գործողությունները Սիրիայում դեռ  նոր   էին  սկսվել: Այնտեղ  թողել  եմ  տունս, աշխատատեղիս, մտերիմ  ու  անդավաճան  ընկերներիս, հայկական  մշակութային  թանկ  արժեքներ՝ դպրոց,  եկեղեցի… Հեշտ  չէր: Հալեպում նվերների  խանութ   ունեինք, ես  ու  տիկինս  մեր  ձեռքի  աշխատանքներն   էինք վաճառում. դրանք գեղեցիկ  հուշանվերներ էին: Այդ   աշխատանքը  նաև   այստեղ   ենք  շարունակում.կինս ՝ Կարմենը, շատ շնորհալի է, նրբահամ խորտիկներ, անուշներ (մուրաբաներ),  տորթեր,  ճաշեր է  պատրաստում, որոնք վաճառքի  ենք  հանում:  Մասնակցել    ենք  նաև  ՀՀ  սփյուռքի  նախարարության կազմակերպած  բոլոր  ցուցահանդես-վաճառքներին և  այլ  ցուցահանդեսների: Փառք  Աստծո, ամեն ինչ  ունենք,  ոչ  մեկից  կախման մեջ   չենք:

– Ստեփա՛ն,  որտե՞ղ  ես  այժմ  աշխատում:

– Աշխատում եմ «Իմ ուղին» աուտիզմով հիվանդ  երեխաների կենտրոնում: Նման  երեխաների  հետ  աշխատելու  փորձառություն  արդեն ունեի. մոտ  10 տարի Եվրոպայի  մի  քանի  երկրներում դաունի  համախտանիշով հիվանդ  երեխաների  հետ  եմ աշխատել:  Ես  նման երեխաներին սովորեցնում եմ  զբաղվել ձեռքի  աշխատանքով: Շատ կապված  եմ նրանց  հետ,  սիրում եմ այդ  երեխաներին  և  ձգտում   նրանց  հնարավորինս օգտակար  լինել:  Երեխաներն  էլ  ինձ  են շատ սիրում  և  անհամբերությամբ սպասում դասերին:  Շատ շնորհակալ  եմ  կենտրոնի  տնօրեն  Նարինե Վարդանյանին, զգացված  եմ  նրա բարեհամբույր, մարդկային  վերաբերմունքից. հենց առաջին իսկ  օրերից  նա  այնպիսի  վերաբերմունք  ցույց տվեց, որ  ես՝ սիրիահայս, ոչ  մի  խորթություն  ու  տարբերություն չզգացի:  Ընդհանրապես,  Հայաստանը  մեզ ջերմությամբ  ու  հոգատարությամբ ընդունեց: Ես  աշխատել եմ  նաև  տուրիստական գործակալությունում, ընտանիքներ  ու  խմբեր  եմ  տարել  Արևմտյան Հայաստան: Տիրապետում եմ  անգլերեն, թուրքերեն  և   արաբերեն  լեզուներին, իսկ  այժմ սովորում եմ նաև  պարսկերեն: Գոհ  եմ մեր  կարգավիճակից. ընտանիքս  ապահով է,  շուտով  Մուսալեռում  տուն կունենանք: Մինչև Հայաստան  տեղափոխվելը՝ տարին  2  անգամ   եղել  եմ  Հայաստանում և 15 տարի  առաջ հող  եմ գնել  այնտեղ, հիմա  կառուցման աշխատանքներ  են տարվում: Մուսալեռում  էլ  հանդիպեցի հայաստանաբնակ ապագա  կնոջս՝ Կարմենին և   ամուսնացանք  ու  գնացինք  Հալեպ,  ծնվեց  աղջիկս՝  Ստեֆանին:

– Ովքե՞ր  են  եղել պապերդ, Ստեփա՛ն. ասում  են՝  թոռները  շատ  հաճախ  ժառանգում են  իրենց  պապերի  շնորհը:

– Պապերիս, նախապապերիս  մեջ  եղել   են  հոգևոր դասի  առաջնորդներ, ներկայացուցիչներ, նաև՝ վաճառականներ. ես  երևի  ժառանգել  եմ վերջին գենը: Ծնողներս  Քեսաբից  են, մանկությանս, պատանեկությանս  շատ  տարիներ  հաճախ  եմ  անցկացրել   Քեսաբում,  որը գեղեցիկ  և  ուրույն մի  աշխարհ է:

-Հայաստանում  լավ  ընկերներ  ո՞ւնես:

-Ունեմ  շատ  ընկերներ, ծանոթներ, սակայն  իմ  անդավաճան  ու  անկեղծ  ընկերները հին  ընկերներս  են՝  հալեպցիներ,  քեսաբցիներ,  որոնց  հետ  ճանապարհ  եմ  անցել:

– Սիրիայում  խաղաղության վերահաստատումից  հետ կվերադառնա՞ք Սիրիա…

-Ուզում եմ անկեղծ լինել՝ այո°, կգնամ: Հալեպն իմ  ծննդավայրն է, բառերով  չնկարագրվող կարոտ  ունեմ ծննդավայրիս  հանդեպ, տներ  ունենք  այնտեղ,  խանութներ,  հարազատներ, մոտ  ընկերներ, ծանոթ  ու  սիրելի  թաղամասեր, հիշողություններ… Կվերադառնամ,  սակայն մի  ոտքս  այստեղ  կլինի .  չեմ կարող  կապս  կտրել  Հայրենիքից, որտեղ  իմ նոր  կառուցվող  տունն է,  իմ  հայրենակիցները,  ես  այստեղ  նաև  սիրած  աշխատանք  ունեմ:  Ես Հայրենիքում  նեղություններ  էլ  եմ  ունեցել, նեղվել   եմ  ու  վիրավորվել իբր վստահելի, մոտ «ընկերներից», սակայն Հայրենիքն այստեղ  ոչ  մի  մեղք  չունի, այն  ինձ  համար  ծնող է, իսկ  ծնողից  չեն  նեղանում, նրան միայն  սիրում են:

-Դե,  ուրեմն, ձևակերպիր հոգուց  ու   սրտից  բխած  բառերով՝  ի՞նչ   է Ձեզ համար  Հայրենիքը:

– Սիրո՛վ: Հայրենիքը  միայն  աշխարհագրական տարածք  չէ  քարտեզի  վրա, միայն հող  չէ, նյութ  չէ  միայն: Հայրենիքը  օդ  է, շունչ  է, Հայրենիքը նրանում  ապրող մարդիկ  են  և  մարդկային  հարաբերությունները,  որոնք, եթե շիտակ  են,  անկեղծ,  ապա  Հայրենիքը  ձգում  է  մագնիսի  պես,  իսկ  եթե  ոչ՝ ակամայից  ուզում ես  փախչել այնտեղ, որտեղից  եկել  ես: Հայաստանում  քեզ  ապահով  ես   զգում, միայն  թե   օրենքները  գործեն  ի  շահ  ժողովրդի  և  երկրի  բարօրության, միայն  թե  օտարամոլությամբ չտառապի  հայը,  միայն  թե  չարաղետ  աղանդները  չմտնեն  ընտանիքներ  ու  դպրոցներ, չպառակտեն ազգը, ստով  ու կեղծիքով իրենց շարքերը  չքաշեն մարդկանց.  մենք   Հայ  առաքելական  եկեղեցու զավակներ  ենք և  չպետք է   հեռու  գնանք  մեր  հավատքից  ու  եկեղեցուց: 

– Ինչպիսի՞ն կուզենայիր  տեսնել  հային:

-Ուր   էլ, որ ապրեն հայերը, լինեն ազնիվ, անշահախնդիր, ավանդապաշտ, ընտանեսեր, հավատքով ու   հայասեր:

– Ստեփա՛ն, վերջին հարցս՝  ինչպիսի՞ն  ես  տեսնում  Հայաստանի  ապագան:

– Շատ  ավելի  զարգացած  ու  հզոր, քանի  որ  ունենք խոստումնալից  երիտասարդություն, իսկ  ապագան նրանց ձեռքերում է:

(Այստեղ  փոքրիկ Ստեֆանին  միջամտում է)

– Ե՛ս եմ ապագան, հայրիկս է ասել:

Ես հրաժեշտ  եմ տալիս  այս  հայաշունչ  ու  գեղեցիկ  երիտասարդ  ընտանեկան  եռանկյունուն՝ ունկերիս մեջ Ստեֆանիի՝ մանկական  անմիջականությամբ ասված բառերը: 

Կարինե  Ավագյան 

հայրենադարձ1հայրենադարձ2 հայրենադարձ3 հայրենադարձ4


Notice: Undefined variable: the_sidebar in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-content/themes/Hayernaysor/lib/Themater.php on line 1038
Scroll Up

Notice: ob_end_flush(): failed to send buffer of zlib output compression (0) in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3729