Հիշատակի միջոցառում՝ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետությունում

Ապրիլի 24-ին ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության «Էրեբունի» հայկական ազգամշակութային ինքնավարությունը Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի միջոցառում էր կազմակերպվել: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ազգամշակութային ինքնավարությունից: Միջոցառումը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի մոտ:
Համայնքի երիտասարդները խորհրդանշական 101 հատ մոմ են վառել, իսկ կիրակնօրյա դպրոցի սաները ասմունքել են և երգել: