Դանիայի Թագավորության Իմիգրացիոն ծառայության պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/168.jpg)
Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դանիայի Թագավորության Իմիգրացիոն ծառայության վարչության պետի տեղակալ Էլզե Օլգարդի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ խորհրդատու Հենրիեթ Վիթչենին և երկրի ավագ խորհրդական Կենեթ Մոլլերը:
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին Դանիայի Թագավորությունում փախստականներին և ապաստան հայցողներին վերաբերող տեղեկություններ և հետաքրքրվեցին Հայաստանում քաղաքացիություն և երկքաղաքացիություն ստանալու իրավական հիմքերի, սիրիահայերի կարգավիճակի, արտագաղթի պատճառների մասին:
Հանգամանալի պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կանգ առավ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ եվրոպական բոլոր կառույցները պարտավոր են միավորել ուժերը և ձայն բարձրացնել նման վայրագությունների և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ դրանով իսկ նպաստելով աշխարհում փախստական դառնալու պատճառները վերացնելուն: