Գերմանիայի հայ համայնքը պատրաստվում է ոգեկոչել Ցեղասպանության 101-րդ տարելիցը

Ապիլի 23-ին և 24-ին Գերմանիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ կկազմակերպի՝ ոգեկոչելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»ը՝ ապրիլի 23-ին ժամը 15-00-17.00-ն Բեռլինում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա «100+1 տարի. Ճանաչել Ցեղասպանությունը» կարգախոսով մոմավառություն: Իսկ ահա ապրիլի 24-ին՝ 1500-ից 16.00-նկկայանա Էկումենիկ արարողություն՝ ի հիշատակ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի։

Միջոցառմանը ելույթով հանդես կգան  Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Բեռլին-Բրանդենբուրգի ավետարանական թեմի գլխավոր ներկայացուցիչ Ուլռիկե Թրաութվայնը:

Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծաղիկներ կդնեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։

Scroll Up