Կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում

Փետրվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ Լատինական Ամերիկայի երկրների հայ համայնքներում առկա հիմնախնդիրների, մարտահրավերների և անելիքների վերաբերյալ:

 Քննարկմանը մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Լատինական Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի համակարգող Խաչիկ Տեր-Ղուկասյանը, գիտնականներ, քաղաքական գործիչներ, ոլորտի մասնագետներ և այլք:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 Կլոր-սեղան քննարկման հիմնական բանախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը ներկայացրեց Լատինական Ամերիկայի երկրների հայ համայնքների առջև ծառացած մարտահրավերները և հիմախնդիրները, ինչպես նաև  անդրադարձավ  հայ համայնքում տարվող լոբբիստական աշխատանքներին:

 Ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը:

 Նիստի արդյունքները ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որից հետո տեղի ունեցավ ակտիվ կառուցողական քննարում, ներկայացվեցին առաջարկություններ:

qnnarkum

Scroll Up