Այսօր երեկոյան սիրիահայ և տեղաբնակ երիտասարդները կնշեն Սուրբ Սարգսի տոնը

Հունվարի 22-ին՝ ժամը 18։30-ին, Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում են միասին նշելու երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված տոնը:

«Ազգային երգն իր ժամանակակից մոտեցմամբ, ազգային պարը, հետաքրքրաշարժ մրցութային խաղերը, քահանայի մեկնաբանությունը տոնի խորհրդի և այն նշելու արարողակարգի մասին, թեմատիկ նվերները, և, վերջապես, ազգային ավանդույթը ներկայացնող աղի բլիթի բաժանումը խոստանում են ապահովել բարձր տրամադրություն: Իսկ տեղաբնակ և սիրիահայ երիտասարդները համատեղ հանդես կգան ազգային երգի և պարի կատարումներով, կներկայացվի Քեսապի պարը»,-ըստ «Հայերն այսօր»-ի՝ ասված է հայտարարության մեջ:

Միջոցառման վայրը՝ ք. Երևան, Վարդանանց 8ա («Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի շենք), ժամը՝ 18:30:

Միջոցառման ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է:

Միջոցառման աջակիցներն են՝ Արարատյան Հայրապետական թեմ, Երիտասարդական ակումբների դաշնություն, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ:

Մանրամասնությունների համար  զանգահարել 077 10 53 28 կամ 055 38 73 37 հեռախոսահամարներին:

Scroll Up