«Ներկայացնում են քեսապահայերը». Ե. Չարենցի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/middle_5d9433ca10638beb1b20574ad0b4c20b-300x225.jpg)
Հունիսի 7-ին, ժամը 13:00-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա միջոցառում-ցուցահանդես՝ «Ներկայացնում են քեսապահայերը» խորագրով: Ցուցահանդեսում կներկայացվեն քեսապահայերի աշխատանքները՝ կենցաղային իրեր, տարազներ, լուսանկարներ:
Կցուցադրվի քեսապահայության պատմությունը, կենցաղը, անցյալն ու ներկան պատկերող ֆիլմ և սլայդներ: Կհնչեն քեսապցիների ազգային երգերը, կկատարվեն ազգային պարեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: