Այսօր երեկոյան սիրիահայ և տեղաբնակ երիտասարդները կնշեն Սուրբ Սարգսի տոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/143.jpg)
Հունվարի 22-ին՝ ժամը 18։30-ին, Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում են միասին նշելու երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված տոնը:
«Ազգային երգն իր ժամանակակից մոտեցմամբ, ազգային պարը, հետաքրքրաշարժ մրցութային խաղերը, քահանայի մեկնաբանությունը տոնի խորհրդի և այն նշելու արարողակարգի մասին, թեմատիկ նվերները, և, վերջապես, ազգային ավանդույթը ներկայացնող աղի բլիթի բաժանումը խոստանում են ապահովել բարձր տրամադրություն: Իսկ տեղաբնակ և սիրիահայ երիտասարդները համատեղ հանդես կգան ազգային երգի և պարի կատարումներով, կներկայացվի Քեսապի պարը»,-ըստ «Հայերն այսօր»-ի՝ ասված է հայտարարության մեջ:
Միջոցառման վայրը՝ ք. Երևան, Վարդանանց 8ա («Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի շենք), ժամը՝ 18:30:
Միջոցառման ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է:
Միջոցառման աջակիցներն են՝ Արարատյան Հայրապետական թեմ, Երիտասարդական ակումբների դաշնություն, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ:
Մանրամասնությունների համար զանգահարել 077 10 53 28 կամ 055 38 73 37 հեռախոսահամարներին: