Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի ցուցադրությանը 2015ին ծանոթացել է 72 հազար այցելու

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նոր ու համալրված ցուցադրությանը 2015-ին ծանոթացել է մոտ 72 հազար այցելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
«Տարին աննախադեպ էր թուրք այցելուների քանակով: Այս տարի թանրագարանի վերաբացումից հետո թանգարան է այցելել Թուրքիայի 1000 քաղաքացի», ասաց Լուսինե Աբրահամյանը:
Նրա խոսքով` տարբեր երկրներից մոտ 71 պատվիրակություն է այցելել թանգարան, այդ թվում` ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եկած Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահների գլխավորած պատվիրակությունները:
Ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանինստիտուտ է այցելել Հանրապետության ու սփյուռքի 16 հազար աշակերտ և ուսանող: