ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց իրանահայ լոնդոնաբնակ նկարիչ Էդման Այվազյանին

Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրանահայ նկարիչ (ներկայումս լոնդոնաբնակ)  Էդման Այվազյանին և նրա տիկնոջը՝ Թելմա Այվազյանին:

Էդման Այվազյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում իր ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու և իրեն նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրելու համար:

Մեկ անգամ ևս բարձր գնահատելով Էդման Այվազյանի ստեղծագործական վաստակը և ճարտարապետական ու դիզայներական նախագծերը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ մի օր Հայաստանում իրողություն կդառնա Վարպետի ստեղծագործությունների մնայուն թանգարանի գոյությունը:

Հանդիպանը մասնակցում էր Լոնդոնի հայ համայնքի ակտիվ գործիչ Լիլի Ադամյանը:

02

Scroll Up