ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության կազմում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Վրաստան մեկնած պատվիրակության  կազմում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 Պատվիրակությունը ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով եկեղեցաշեն մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է  Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևներով:

Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը:

 Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած պաշտոնական հանդիպումներին մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Vrastan Vrastan-1

Scroll Up