Հայ խոհարարները Մոսկվայում կներկայացնեն Անիի խոհանոցը

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը նախատեսում է նոյեմբերի 16­-20-­ը Մոսկվայում ներկայացնել պատմական Հայաստանի Անի քաղաքի խոհանոցը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Հոկտեմբերի 20-­ին լրագրողների հետ հանդիպմանը, շնորհավորելով Խոհարարների միջազգային օրվա կապակցությամբ` այս մասին հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Անիի խոհանոցը ներկայացնելու համար նյութեր հավաքագրել ենք Տրանսիլվանիա, Լեհաստան, Ուկրաինա Անիի գաղթականների անցած ճանապարհից: Այդ խոհանոցն այս տարի արդեն ներկայացել ենք բազմաթիվ երկներում»,­ նշեց կազմակերպության նախագահը: Հայկական ազգային խոհանոցը, Մամուլյանի հավստմամբ, աշխարհում ճանաչելության խնդիր ունի: Ազգային խոհանոցի հռչակման խնդիրն, ըստ նրա, դրված է խոհարարների վրա:

«Մեր նպատակն է ազգային խոհանոցի վերածնունդ իրականացնել, զարգացնել և պահպանել: Պահպանել կարող է մեզանից հետո եկող սերունդը, բայց հանրահռչակման գործը մեզ վրա է դրված: Այս բացթողումը մերը՝ խոհարարներինս է»,­ ասաց Մամուլյանը` հավելելով, որ իրենց ծառայությունը միտված է ազգային խոհանոցի վերականգնմանն ու տեսանելի դարձնելուն համաշխարհային խոհարարական ասպարեզում, մեր ուրույն տեղն աշխարհում գրավելուն:

Հոկտեմբերի 20­-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին` Խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածներից ու ամենահներից է:

Scroll Up