Երդվյալ հակահայ, ցմահ դատապարտված Դողու Փերինչեքն ազատ է արձակվել

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Գյուլենի հասարակական-կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ ծայր առած հակասությունների համատեքստում դատական համակարգի կարեւոր պաշտոններից գյուլենականներին հեռացնելուց հետո իշխանությունները սկսել են ազատ արձակել «Էրգենեկոն»-ի գործով դատապարտվածներին։

Ազատ արձակվածների մեջ է նաեւ երդվյալ հակահայ գործիչ, Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում «Թալեաթ փաշա» կազմակերպության ղեկավար, Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը։

Ազատ արձակվելուց հետո Դողու Փերինչեքը լրագրողների առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ շեշտելով, թե արդեն ժամանակն է Թուրքիայում պայքարել կրոնական համայնքների դեմ եւ նրանց արմատախիլ անել։

 NEWS.am

Scroll Up