Մամուլի ասուլիս՝ նվիրված «Մուսա լեռան» 100-ամյակի միջոցառումներին

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում (Էրեբունի պլազա 5-րդ հարկ, 503 սենյակ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Մուսա լեռան» 100-ամյակի միջոցառումներին:

   Բանախոսներն են ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թեւի պատասխանատու Գաբրիել Փանոսյանը և հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Պերճ Ղազարյանը: Բանախոսները կմանրամասնեն միջոցառումների նպատակները, նշանակությունը, ծրագիրը: Ծրագրում մասնավորապես ներառված են՝

  • Այցելություն Եսայի Յաղուբյանի շիրիմ-հուշարձանին, ծաղկեպսակի զետեղում, հոգեհանգստի  արարողություն՝ ի հիշատակ հերոսամարտի հերոսների,
  • Մուսա լեռան հերոսամարտի և հայ ազատագրական պայքարի 100 -ամյակին նվիրված գիտաժողով,
  • Այցելությյուն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մուսա լեռան հերոսամարտին և մուսալեռցիների կենցաղին նվիրված ժամանակավոր ցուցասրահի բացում և «Ֆրանսիական պետական աջակցություն հայերին» գրքի շնորհանդես,
  • Մուսա լեռան գյուղում հարիսայի պատրաստման հանդիսավոր արարողություն, երեկոյան շուրջպար և հանդես:
Scroll Up