Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/pakum.jpg)
Օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին կողջունի մեներգչուհի Անահիտ Սահակյանը:
Նշենք, որ ծրագրի ութերորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել շուրջ 65 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:
Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի օգոստոսի 28-ին, ժ.16:45-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ):