Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Հուլիսի 24-ին Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին  ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:

 Ողջունելով  «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14  օրը ձեզ համար անմոռաց դարձավ: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք  ձեր ընկերներին, և ձեր ընկերությունը երկար կշարունակվի: Ուզում եմ հավատալ, որ զորացրիք ձեր հայերենը, և արդեն խոսում եք հայերեն: Եթե մոռանանք հայերենը, կկորցնենք մեր ինքնությունը»:

 Նախարարը հորդորեց հավատարիմ մնալ ազգային արժեքներին, պահպանել մայրենին, բնակության երկրում լինել արժանապատիվ քաղաքացի և բարձր պահել հայի պատիվը. «Մենք ձեզ ասում ենք ցտեսություն, այսինքն՝ հրաժեշտ ենք տալիս՝նորից ձեզ տեսնելու ցանկությամբ: մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք»:

 Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

 Ծրագրի մասնակիցներին ողջունեցին մեներգչուհի Անահիտ Սահակյանը և Երևանի Սպենդիարյանի անվան դպրոցի սան Արփի Սինանյանը:

 Նշենք, որ ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:

աաձաջար աւափ

Scroll Up