Կավարտվի «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Հուլիսի 24-ին, ժամը 18:30-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցi սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում: Նշենք, որ ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:

Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի հուլիսի 24-ին, ժ.17.00-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ):

Scroll Up