Սամարայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն կբացվի

ՌԴ Սամարա քաղաքի պատկերասրահում հուլիսի 23-ին կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն՝ «Անլեռլի զանգակատուն» խորագրով, ըստ armeniangenocide100.org-ի՝ տեղեկացնում է vninform.ru-ն: 

Ցուցադրությունը նվիրված է ողբերգական ամսաթվին. իր անվանումը խորագիրը ստացել է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պատվին։ Այն ներկայացնում է հայ երաժիշտ, գիտնական Կոմիտասի ողբերգական ճակատագիրը, որն անցել է Ցեղասպանության միջով:
«Անլռելի զանգակատուն» ցուցադրությունը հարգանքի տուրք է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իրենց աշխատանքներում մասնակիցներն արտահայտում են սրտացավություն ողբերգական իրադարձությունների հանդեպ և իրենց կապը հայ ժողովրդի մշակույթի հետ:
Ցուցահանդեսը կգօրծի մինչև օգոստոսի 6-ը։

Scroll Up