Ֆիլադելֆիայի հայերը ողջունում են Հռոմի Պապին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Ֆիլադելֆիա-300x225.jpg)
Ֆիլադելֆիայի հայերը շնորհակալություն են հայտնել Հռոմի Պապին Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարության համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Քաղաքի փողոցներում հայտնվել են «Շնորհակալություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Երբեք չենք մոռանա 2015թ.» գրառումներով ցուցանակներ։
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին Հռոմի Պապն առաջին անգամ կայցելի ԱՄՆ եի կլինի Վաշինգթոն, Նյու Յորք եւ Ֆիլադելֆիա քաղաքներում։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ կդառնա առաջին պոնտիֆիկոսը, ով ներկա կլինի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ սենատի համատեղ նիստին։