ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին

Երեքշաբթի, հունիս 30-ին, Կիլիկիո Հայոց Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Բեյրութում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին:
Նախարարին ուղեկցում էր Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև վերջին շրջանում Հայաստանում տիրող կացությանն առնչվող հարցեր: