Brasileiros. Պետական ատյաններն օգնել են Ցեղասպանության մասին ներկայացում ստեղծել

Բրազիլիայում Հայոց ցեղասպանության մասին ներկայացվող բեմադրության 80%-ը հիմնված է իրական պատմությունների և փաստաթղթերի վրա: Այս մասին նշվում է բրազիլական Brasileiros պարբերականում հրապարակված հոդվածում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության մասին «1915» ներկայացմանը: Սան Պաուլուում ներկայացվող բեմադրության հեղինակը հայ դրամատուրգ Արթուր Հարոյանն է, գրում է News.am–ը:
Ըստ պարբերականի, Արթուր Հարոյանը Հայաստանի Վանաձոր քաղաքից Սան Պաուլու է մեկնել 2008 թվականին, բեմարվեստով զբաղվելու, հատկապես՝ իր ժողովրդի ցեղասպանության պատմության մասին բեմադրության համար պիես գրելու նպատակով:
Նախ դժվար է եղել անհրաժեշտ սյուժեն գտնել, բայց Արթուրը միայնակ չի աշխատել: Նրա հիմնական օգնականներից է եղել քույրը՝ Միլենա Պետրոսյանը, Վանաձորում բնակվող պատմաբանը:
Նրանք ժամերով աշխատել են առցանց և հարյուրավոր նամակներ փոխանակել: Միլենան տուժածների ժառանգներից հավաքած արժեքավոր պատմություններ է օգտագործել:
Հարոյանը ցանկացել է ոչ միայն պարզապես դրամա ստեղծել, այլ փաստերի վրա հիմնված պատմություն: «Միայն այդպես կարող էի այս բեմադրության մեջ ասել այն ամենը, ինչ ցանկանում էի»,- պատմել է դրամատուրգը:
Արթուր Հարոյանին օգնել են նաև հետազոտողների Arca խումբը՝ Ռոջարիո Ռիցարդիի գլխավորությամբ, և Բրազիլիայի Հայկական ազգային խորհուրդը: Խումբն ուսումնասիրություններ է կատարել պետական մարմինների հետ: