«100 տարի անց-ը» ԱՄՆ-ի բեմերում
Այս օրերին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները հյուրախաղերով գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ մայիսի 7-ին Գլենդելի «Ալեքս» կինոթատրոնում հանդիսատեսին ներկայանալու են Պերճ Զեյթունցյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված «100 տարի անց» ներկայացմամբ։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը:
20 օրյա հյուրախաղերի շրջանակում սունդուկյանիցները նույն ներկայացմամբ հանդես կգան նաեւ Բոստոնում։ Ի դեպ , ամերիկյան հյուրախաղերում ներկայացման մեջ հանդես կգա նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանը։
Հիշեցնենք, որ ներկայացման մեջ ներգրավված են վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Ալբերտ Սաֆարյանը, ՀՀ վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը, ով նաեւ ներկայացման բեմադրիչն է։ Ներկայացումներից դուրս թատերախումբը հանդիպումներ կունենա նաեւ հայկական համայնքի հետ, ինչպես նաեւ կայցելի Գլենդելի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիր։