Լաս Վեգասում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքը

Լաս Վեգասի ամենամեծ Sunset Park այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքի արարողություն, որին մասնակցել է ավելի քան 1200 մարդ, հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:

Հուշարձանի նախագիծն իրականացնում է Լոս Անջելեսի հայ­ամերիկյան մշակութային ընկերակցությունըˋ տեղի հայկական եկեղեցիների և կազմակերպությունների օժանդակությամբ: Նախագիծը մշակվել է 2006 թվականինˋ Լոս Անջելեսի հայ­ ամերիկյան մշակութային ընկերակցության և քաղաքային իշխանությունների հանդիպման ժամանակ:

Հուշարձանի տեղադրման համար նախատեսվում է ծախսել 200 հազար դոլար, որի մեջ մտնում են նաև Լաս Վեգասի հայ համայնքի մասին գրքի տպագրության ծախսերը:

Scroll Up