Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված գրքերի շնորհանդես

Հունիսի 1-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով  2014թ հրատարակված գրքերի շնորհանդեսը:

Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը և այլք:

Կներկայացվեն «Ռուսաստանի հայ գաղթօջախների պատմություն», «Հայկական կտակների իրավական դաշտի ուսումնասիրություն», «Սփիւռքահայ գրականութեան նուաճումները եւ զարգացման միտումները (1920-1960-ական թթ.)», «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ», «Արևմտահայերենի և արևելահայերենի տերմինային համակարգերի զուգադրական քննություն», «Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում», «Սփյուռքի դիրքորոշումները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ», «Գրական Սփյուռք 2014» տարեգիրք», «Հայրենադարձների փորձն ու ինտեգրումը Հայաստանում. խոչընդոտներ և հնարավորություններ» և ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով  2014թ հրատարակված այլ հետազոտություններ:

Scroll Up