Հայոց ցեղասպանությունը եղել է. Բելգիայի վարչապետ

Հայոց ցեղասպանությունը եղել է։

Այս մասին, Արցախպրեսի տեղեկացմամբ, La Libre բելգիական թերթին հայտարարել է երկրի վարչապետ Շարլ Միշելը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմանը՝ Միշելը հայտարարել է. «Մեր դիրքորոշումը միշտ պարզ է եղել։ Հայոց ցեղասպանությունը եղել է։ Այդ հարցում երկու կարծիք լինել չի կարող»։

Հիշեցնենք, որ Բելգիայի Սենատը 1998թ. ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։

Նշենք նաեւ,  որ վերջերս Բելգիայում ծագումով թուրք որոշ պատգամավորների հետ վիճաբանություն էր առաջացել, քանի որ նրանք խորհրդարանում հրաժարվել էին լռության մեկ րոպեով հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։

 

Scroll Up