Ֆրանսիայի վարչապետը Փարիզում ելույթ կունենա ապրիլի 24-ի արարողությանը

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ապրիլի 24-ին ելույթ կունենա Փարիզի Կանադայի հրապարակում, Կոմիտասի կիսանդրու մոտ կայանալիք Հայոց ցեղասպանության 2100-րդ տարելիցին նվիրված հանրապետական միջոցառման ժամանակ: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը՝ հիշեցնելով, որ նույն օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երեւանում ներկա կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

«Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երեւան, որպեսզի իր հարգանքը մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասել է Նադալը: Նրա խոսքով՝ տարբեր հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ֆրանսիայում՝ մշակութային կազմակերպությունների ու տեղական իշխանությունների կողմից:

Scroll Up