Ամերիկահայ գրող, մատենագետ Հովսեփ Նալբանդյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրող, մատենագետ Հովսեփ Նալբանդյանին, ով Հայաստանում է գտնվում իր երկու գրքերի՝ «Կեանքի շարունաուող շաւիղներ» և «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» (1857-2015 թթ.) մատենագիտական աշխատության շնորհանդեսների առիթով:

Հովսեփ Նալբանդյանը նախարարին տեղեկացրեց, որ դրանք իր 13-րդ և 14-րդ գրքերն են և նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա ասաց նաև, որ «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» մատենագիտական աշխատությունը լրամշակված տարբերակն է իր` ավելի վաղ հրատարակված «Ամերիկահայ գիրքի պատմութիւնը» աշխատության և տեղեկություններ է պարունակում ամերիկաբնակ 1127 հայ գրողի 3046 գրքի մասին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց գրող-մատենագետին նոր գրքերի հրատարակության առթիվ՝  հատկապես կարևորելով «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» (1857-2015 թթ.) մատենագիտական աշխատությունը, որը աղբյուրագիտական նշանակություն կարող է ունենալ հետագա ուսումնասիրողների համար:

Այնուհետև զրույցն ընթացավ Կալիֆորնիայի հայ համայնքի գրական, հասարակական, մշակութային, կրթական և այլ հարցերի շուրջ:

Հավսեփ Նալբանդյան1 Հավսեփ Նալբանդյան2

Scroll Up