Տակահիրո Ակիբան հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/t11.jpg)
Մայիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն ընդունեց ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբային: Ողջունելով հյուրին՝ Ֆիրդուս Զաքարյանը շնորհակալություն հայտնեց «Կոմիտասի երկրում» խորագիրը կրող համերգին Կոմիտասյան երաժշտությունը ըստ արժանվույն ներկայացնելու համար: Այնուհետև աշխատակազմի ղեկավարը Տակահիրո Ակիբային նվիրեց հուշանվեր, Կոմիտասի «Երգենք միասին» խտասալիկը և գրքեր:
Տակահիրո Ակիբան շնորհակալություն հայտնելով համերգին աջակցելու համար՝ մասնավորապես նշեց, որ շատ տպավորված է Կոմիտասյան երաժշտությամբ: Նա նաև խոսեց Արաքս Մանսուրյանի հետ ունեցած համագործակցության մասին՝ նշելով, որ նրա երաժշտությունը շատ լայնահուն է և բազմաշերտ:
Տակահիրոն խոսեց Հայաստանում անցկացրած օրերի և իր տպավորությունների մասին: Ֆիրդուս Զաքարյանը Տակահիրո Ակիբային հրավիրեց մասնակցելու սեպտեմբերին Երևանում կայանալիք «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին: